Դատարանը կարևոր է համարել, որ հրապարակման պահին Վարուժան Ներսիսյանը հանդիսացել է Իջևանի քաղաքապետը, որի նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց դեպքում:
Այսքանով ավարտվեցին նախնական դատական նիստերը և գործն անցավ դատաքննության փուլ։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում փետրվարի 1-ին շարունակվեց «Իջևանի քաղաքապետարան ու Վարուժան Ներսիսյանն՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի» գործով դատական նիստը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ։
Իջեւանի քաղաքապետարանի հայցի քննությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության արդեն շարունակվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` Ռուբեն Ափինյանի նախագահությամբ:
Հայցի առիթը մայիսի 5-ին «Հետքում» հրապարակված «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով հոդվածն է, որտեղ ներկայացվում ...